-
20.01.2015|
22:03
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը քիչ առաջ ժամանեցին Գյումրի:
-
20.01.2015|
22:01
Միջազգային և ռուսաստանյան մամուլն անդրադարձել է Գյումրու սպանդին հաջորդած դեպքերին։ Պարզված չէ ռուս զինծառայողի արարքի դրդապատճառը, գրում է «Ռոյթերզ»- ը՝ անդրադառնալով 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանը։Գործակալությունը հիշեցնում է 1999-ին Գյումրու շուկայում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կատարած սպանությունն ու մարդկանց վիրավորելու դեպքը։
-
20.01.2015|
21:38
Վաղը «Նաիրիտի» աշխատակիցները մոմավառություն են կազմակերպելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Համոզված եմ, որ երբեմնի արդյունաբերական հսկայի աշխատակիցների այդ քայլն ինքնաբուխ ու անկեղծ է:
-
20.01.2015|
17:21
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երևանում է, այցն ունի խիստ որոշակի նպատակ և կապված է Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ ոճրագործության, ավելի ստույգ՝ դրա քննության հետ:
-
20.01.2015|
16:44
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հունվարի 20-ին հյուրընկալվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ, զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին: Ազատամարտիկի ընտանիքին Երիտասարդական հիմնադրամը նվիրաբերել է ընտանի կենդանիներ և անհրաժեշտ քանակության կեր՝ կենդանիների համար։
-
20.01.2015|
15:01
Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծաթերթի գլխավոր խմբագիրը Էն-Բի-Սի-ին տված հարցազրույցում ասել է, որ պարբերականը չի երգիծում կրոններին, եթե նրանք չեն խառնվում քաղաքական կյանքին:
-
20.01.2015|
14:46
Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու արշավի շրջանակում «Թալեաթ փաշա» կոմիտեն ակցիա է սկսել «Ցեղասպանությունը միջազգային մի սուտ է» խորագրով: Ակցիան մեկնարկել է հունվարի 14-ին՝ ստորագրահավաքով:
-
20.01.2015|
14:11
Գյումրի քաղաքի ավագանին հունվարի 19-ին գումարել է արտահերթ նիստ՝ կապված հունվարի 12-ի և դրան հաջորդած օրերի իրադարձությունների հետ: Նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ: Ավագանու քննարկմանը ներկայացված էր օրակարգային մեկ հիմնական և ևս մեկ լրացուցիչ հարց:
-
20.01.2015|
14:04
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն ստանալով՝ երեկոյան տասնյակ քաղաքացիներ եկել էին մոմեր վառելու Ազատության հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակվում էր մոմավառությունը ի հիշատակ սպանված Ավետիսյանների, սակայն, տասնյակ ոստիկաններ պատ կազմած թույլ չէին տալիս մոմերը տեղադրել օպերային թատրոնի աստիճանահարթակին` պնդելով, թե դա իրավախախտում է:
-
20.01.2015|
14:02
Գյումրու քաղաքապետը ուղերձ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ նրանից Գյումրիում ակնկալում են միջնորդություն, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին։